HighChat-ն ինքն է սովորում ձեր կայքից, խոսում ձեր բրենդի ոճով ու պատասխանում հաճախորդներին կայքում, Telegram-ում ու WhatsApp-ում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, նույնիսկ տրանսլիտով։
Տվեք կայքի հասցեն․ HighChat-ը կկարդա բոլոր էջերը, կկառուցի գիտելիքների բազա ու կթարմացնի ամեն անգամ, երբ կայքը փոխվի։ Ձեռքով ոչինչ գրել պետք չէ։
Ստեղծել ենք հենց հայերենի համար․ ճիշտ տերմիններ, ոչ մի օտար կաղապար, ոչ մի մեքենայական հնչերանգ։ Հաճախորդները չեն էլ կռահի, որ բոտի հետ են գրում։
Պաշտոնական Դո՞ւք, թե՞ ընկերական դու՝ դուք եք ընտրում։ Դուք եք որոշում, թե ինչ կարող է խոստանալ բոտը, երբ պիտի մարդ կանչի, ինչի մասին երբեք չպիտի խոսի։
Հենց զրույցին մարդ է պետք լինում, հարցը գալիս է ձեզ․ պատասխանում եք հենց HighChat-ից՝ ուղիղ հաճախորդի չատում, իսկ բոտը հանգիստ սպասում է կողքին։
Claude, GPT, Gemini․ միացնում եք ձեր API բանալիները ու մոդելը փոխում ցանկացած պահի։ Վճարում եք ուղիղ մատակարարին․ միջնորդավճար չենք գանձում։
Ամեն ընկերության տվյալներն առանձին են պահվում, բանալիները՝ գաղտնագրված, ամեն փոփոխություն գրանցվում է։ Օպերատորները տեսնում են զրույցները, ուրիշ ոչինչ։
Քանի հարց է լուծվել առանց մարդու, ինչ լեզվով են գրում, ինչ արագ է պատասխանում բոտը, ինչքան թոքեն է ծախսվում, իսկ ամեն զրույցի վերջում՝ 👍 կամ 👎։ Միշտ գիտեք՝ գործն ինչպես է գնում։
Պատվերի կարգավիճակ, ամրագրում, CRM-ի թարմացում․ MCP-ով միացնում եք ցանկացած համակարգ, ու բոտը ոչ միայն խոսում է, այլև գործ է անում։
Zendesk, Intercom, Freshdesk, HubSpot, Salesforce, ManyChat… կամ ոչ մեկը։ HighChat-ն ինքն էլ սպասարկման ամբողջական համակարգ է։
HighChat-ը կկարդա էջերն ու ինքն իրեն կկառուցի գիտելիքների բազան։ Ուզում եք՝ ձեռքով էլ ավելացրեք ֆայլեր կամ հարց ու պատասխան։
Ընտրեք ոճը, հնչերանգը, սահմանները։ Փորձարկեք հենց ստուդիայում, մինչև բոտը խոսի ձեր լավագույն աշխատակցի պես։
Կայքի համար՝ մեկ տող կոդ, Telegram-ի ու WhatsApp-ի համար՝ մեկ սեղմում։ Այդ պահից ամեն հաճախորդ անմիջապես գրագետ պատասխան է ստանում։
Հայաստանում բիզնեսին գրում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, շատ հաճախ էլ՝ լատինատառ հայերենով, որը միջազգային չատբոտերը պարզապես չեն կարդում։
HighChat-ը չորսն էլ ճանաչում է․ տրանսլիտը կարդում է առանց դժվարության ու պատասխանում հաճախորդի լեզվով՝ այնպիսի հայերենով, որ ոչ ոք չի էլ կասկածի, թե բոտ է։
Հենց հիմա միացնում ենք առաջին ընկերություններին։ Ամեն ինչ կարգավորում ենք միասին՝ ձայնը, գիտելիքները, ալիքները։ Հայերեն, իհարկե։